Monday, 13 05 2024
-
00:39
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի

Սամվել Սևադա. Ես չէի ցանկանա նորից Երևանի գլխավոր նկարիչ լինել

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշման համաձայն Երևան քաղաքն այսուհետ կունենա նաև գլխավոր դիզայներ, ով երևի պետք է հետևի քաղաքի արտաքին տեսքին և դիմագիծ հաղորդի մեր մայրաքաղաքին:
«Առաջին լրատվականը» փորձեց իմանալ, թե ինչ պարտականություններ ունի Երևանի գլխավոր դիզայները Երևանի նախկին գլխավոր նկարիչ Սամվել Սևադայից:
«Երևանի գլխավոր նկարչի կամ դիզայների պարտականությունների մեջ էր մտնում քաղաքի արտաքին տեսքը կարգավորելը: Ես առաջին անգամ գովազդի մասին օրենքը պատրաստեցի, և ներկայացրինք Ազգային ժողով, քանի որ մինչ այդ օրենքը` ամեն ինչ վայրենի կերպով էր արվում. ով որտեղ ուզում էր գովազդ էր փակցնում: Երբ ես աշխատանքի անցա, զբաղվեցի քաղաքի լուսավորությամբ և փողոցների մաքրմամբ: Առաջին փողոցը, որ սկսեցինք կարգի բերել այսօրվա Պռոշյան փողոցն է, որն առաջ ամբողջությամբ ծածկված էր մանղալներով, մենք սկսեցինք մաքրել այդ ամենը»:
Նախկին նկարիչն իր պաշտոնավարման ընթացքում քաղաքի ցուցանակների, քաղաքի ցանկապատների էսքիզներ անելով տեսքի է քաղաքի շատ փողոցներ. «Մեր գործն անելու համար քաղաքում այդքան էլ գումար չկար, և մենք անում էինք այնքան, ինչքան հնարավորություն կար: Բացի դրանից` այդ ծանր տարիներից հետո առաջին տոնածառը ձևավորեցինք և դրեցինք,գազանանոցը կարգի բերեցինք: Վատ, ծանր տարիներից հետո սկսեցինք քաղաքը կարգավորել և տեսքի բերելե:
Սամվել Սևադան ճիշտ է համարում, որ քաղաքը պետք է ունենա իր դիզայները,
քանի որ քաղաքի արտաքին տեսքի հետ կապված շատ խնդիրներ կան, որ պետք է լուծվի. «Շատ աշխատանքներ կան քաղաքի արտաքին տեսքի հետ, որ այդ դիզայները կամ նկարիչը պետք է կատարի: Շատ լավ կլինի եթե քաղաքին բնորոշ դիմագիծ ստեղծվի, ոչ թե հախուռն ձևով այդ ամենը արվի: Մենք այն ժամանակ կարծում էինք, որ վարդագույն Երևանը պետք է պահվի, որովհետև յուրահատուկ բան է ամբողջ աշխարհում»:
Գեղանկարիչը առիթ ընձեռվելու դեպքում ցանկություն չհայտնեց ևս մեկ անգամ լինել քաղաքի գլխավոր նկարիչ. «Չէի ցանկանա նորից լինել քաղաքի գլխավոր նկարիչ, որովհետև այսօր ես իմ արվեստանոցում երեխաներին նկարչություն եմ սովորեցնում և ինձ ավելի լավ եմ զգում»:
Հիշեցնենք, որ Սամվել Սևադան Երևանի գլխավոր նկարիչ է եղել 1997-98թթ.:
«Ես մեծ հաճույքով Գյումրիի գլխավոր նկարիչ կաշխատեի հենց հիմա, եթե ինձ այդպիսի հնարավորություն տային: Ես շատ կուզեի, որ Գյումրին կարգավորվեր, հին շենքերը պահպանվեին: Գյումրիում խիստ հետևողական աշխատանքներ պետք է տարվեն քաղաքի արտաքին տեսքի հետ կապված»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ցանկություն հայտնեց գեղանկարիչ Սամվել Սևադան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում