Բեռլինի հարավ-արևելքում անհայտ անձը կրակ է բացել մի խումբ երիտասարդների վրա, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 2 մարդ:
Ինչպես գրում է The Local-ը, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ի գիշերը՝ Նոյքյոլն թաղամասում: Մոտենալով երիտասարդներին ՝ չարագործը նշանառությամբ կրակել է 3 երիտասարդների վրա, մյուս երկուսին հաջողվել է փախչել: Հանցագործը հետախուզման մեջ է:
Վիրավորներից մեկը՝ 22-ամյա մի երիտասարդ, մահացել է հիվանդանոցում: Երկու վիրավորների վիճակը ծանր է:
Ոստիկանությունից հայտնել են, որ կրակողը մոտ 180 սմ հասակով, մուգ գույնի պիջակով տղամարդ է եղել: Հանցագործության դրդապատճառների մասին չի հաղորդվում:
Նոյքյոլնը համարվում է Բեռլինի համեմատաբար ոչ այնքան բարեկեցիկ թաղամաս: Տեղի իշխանությունների տվյալներով՝ այս թաղամասի 309 հազար բնակիչների 40%-ը ներգաղթյալներ են: ԶԼՄ-ները չեն բացառում, որ հանցագործությունը կատարվել է ազգային հողի վրա:









































