Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Մանոլո Սանչիսը վերլուծել է «Ռեալ»-ի ներկայիս խաղաոճը և ուշադրություն դարձրել բրազիլացի Կակայի վրա, որը վերջին հանդիպումների ժամանակ գրեթե միշտ հիմնական կազմում է դուրս գալիս խաղադաշտ և դառնում գոլերի հեղինակ, ինչպես դա եղավ ԱՊՕԷԼ-ի հետ պատասխան խաղում:
«Ակումբի գլխավոր մարզիչը բոլորից լավ գիտի իր սաների ներկայիս մարզավիճակը: Անկասկած, Կալյեխոնը շատ բան է տալիս թիմին՝ լինելով խաղադաշտում, սակայն Կակայի մասին պետք չէ մոռանալ: Կարծում եմ՝ Ժոզե Մոուրինյոն ամեն ինչ անում է, որպեսզի մրցաշրջանի վերջում իր կազմում ունենա Կակա, որը այդ պահին կլինի լավագույն մարզավիճակում»,- ասել է Սանչիսը իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:








































