Սիրիայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պաշտոնական ներկայացուցիչ Սալեհ Դաբական հայտնել է, որ ԿԽՄԿ ղեկավար Յակոբ Քյոլենբերգերն այցելել է Դամասկոսից հարավ գտնվող մի շարք քաղաքներ:
Քյոլենբերգերը, ինչպես հայտնել է Դաբական, ծանոթացել է Դարաայում, ինչպես նաև դրա հարևան Նավա, Էզրաա և Շեյխ- Միսքին քաղաքներում տիրող իրավիճակի հետ: Սիրիայի հարավ է բերվել մարդասիրական օգնություն, որն իր մեջ ներառում է պարենամթերքի փաթեթներ, բժշկական պատվաստանյութեր, հիգենայի պարագաներ և ծածկոցներ: Օգնությունը կբաժանվի իշխանությունների և ընդդիմության հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը:
Սիրիական պետական Sana գործակալության հաղորդմամբ՝ Հոմսում հրդեհել են Սիրիական արաբական Կարմիր մահիկի պահեստները: Հրշեջներին հաջողվել է մարել կրակը: Հրդեհի հետևանքով զոհեր չկան, սակայն պահեստում գտնվող պարենամթերքի, դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության իրերի մի մասն այրվել է: Սիրիայի իշխանություննեը կատարվածի պատասխանատվությունը դրել են Հոմսում գործող զինված ծայրահեղականների վրա:









































