ԱՄՆ նախընտրական քարոզարշավն, անշուշտ, նախագահական թեկնածուների համար դժվար պահեր է ստեղծում, և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը բացահայտել է իր ներշնչանքի աղբյուրը, որն օգնում է իրեն հաղթահարել բոլոր խնդիրները:
Daily Mail-ը գրում է, որ Սպիտակ տանը նախաճաշի աղոթքի ժամանակ Օբաման ասել է, որ Հիսուս Քրիստոսի խաչելության և հարության պատմությունն օգնում է իր կյանքի դժվար պահերին:
Նախագահը, ում կրոնական պատկանելիությունը երկար ժամանակ քննարկումների առարկա էր դարձել, չորեքշաբթի օրը հոգևորականների և հոգևոր առաջնորդների ներկայությամբ խոսել է իր հավատքի մասին: