Արքայազն Ուիլյամի ու դքսուհի Քեյթի երկրպագուներն այժմ կարող են թագավորական զույգի հետ լուսանկարվել՝ որքան կամենում են, քանի որ նրանց մոմե արձաններն արդեն Մադամ Տյուսոյի թանգարանում են:
Msn.com-ը հաղորդում է, որ արձանների երեք տարբեր տարբերակներ կան՝ Լոնդոնում, Ամստերդամում և Նյու Յորքում:
Լոնդոնում թանգարանի մենեջերն ասել է, որ այն բանից հետո, երբ արքայազն Ուիլյամն ամուսանցել էր Քեյթի հետ, չափազանց շատ մարդիկ խնդրել էին, որ դքսուհու արձանը հայտնվի թանգարանում:
Այսօր թանգարանի այցելուները շատ ուրախ են եղել այնտեղ տեսնել թագավորական զույգին:










































