Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Բլեֆատեղորոշիչ կայանի անհրաժեշտություն

Հայաստանում ռուսական ռադիոտեղորոշիչ կայան հիմնելու վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկումը պաշտոնական Երևանն, ըստ երևույթին, կմատուցի, այսպես ասած, նախաձեռնողական քաղաքականության ծիրում:

Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանն այդ մասին հայտարարել էր «Կոմերսանտին» տված հարցազրույցում: Ընդ որում, հետաքրքրականն այն է, որ Սարգսյանը ոչ թե ուղղակիորեն Հայաստանի վրա էր վերցրել նախաձեռնության պատասխանատվությունը, այլ պարզապես պատասխանել էր այդ մասին հարցադրմանը, որ անում է «Կոմերսանտի» լրագրողը: Այսինքն` լրագրողն է «առաջ քաշում» Հայաստանում ռադիոտեղորոշիչ կայանի համար Ռուսաստանին տարածք հատկացնելու գաղափարը, իսկ Հայաստանն էլ ընդամենը արձագանքում է դրան: Պաշտոնական Երևանի զգուշավորությունը հասկանալի է: Ռուսաստանին նոր ռազմավարական տիրույթ հատկացնելով, Հայաստանը կարող է առաջացնել Արևմուտքի դժգոհությունը, որն ամեն կերպ աջակցում է Հայաստանի ներկայիս իշխանությանը՝ Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը աստիճանաբար թուլացնելու և երկիրը ռուսական ուղեծրի գրեթե ստրկական ենթակայությունից դուրս բերելու համար: Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը հասկանում է նաև, որ տարածաշրջանում տեղի են ունենում բավական լուրջ խմորումներ և հնարավոր չէ երկար ժամանակ ծվարել մի տեղ և սպասել իրադարձությունների զարգացմանը: Հայաստանից պահանջվում են գործողություններ, նախաձեռնություններ, դիրքորոշումներ: Բայց արդյոք ռադիոտեղորոշիչ կայանի մասին անուղղակի առաջարկն ա՞յն է, ինչ պահանջվում է: Հազիվ թե:

Հարավային Կովկասը ներկայումս գտնվում է աշխարհաքաղաքական զարգացումների մի փուլում, որտեղ կան երկու` առաջին հայացքից իրարամերժ հրամայականներ: Մի կողմից անհրաժեշտ է, որ տարածաշրջանում պահպանվի խաղաղությունն ու կայունությունը, մյուս կողմից` հարկավոր է, որ այն չլինի ճահճային կամ գերեզմանային և կրի, այսպես ասած, պրոդուկտիվ բնույթ, այսինքն` Հարավային Կովկասը լինի աշխարհաքաղաքական խաղաղ և կայուն մոդելավորումների մի տարածաշրջան: Եվ այդ հարցում Հայաստանի դերը բավական մեծ է, նկատի ունենալով այն, որ Հայաստանը տարածաշրջանի միակ հաղթանակած պետությունն է: Այսինքն` Հայաստանը միակ պետությունն է, որը գոնե մի առումով լուծել է իր առաջ դրած ռազմավարական կարևորագույն խնդիրներից մեկը: Վրաստանն ու Ադրբեջանն, օրինակ, ամենևին չզիջելով Հայաստանին իրենց պայմաններով և նույնիսկ գերազանցելով թե՛ աշխարհագրական դիրքի, թե՛ ռեսուրսների առումով, չեն կարողացել լուծել այդօրինակ հարցեր: Վրաստանն ու Ադրբեջանը տանուլ են տվել իրենց պատերազմները: Իրավիճակը փոքր-ինչ շտկելու փորձ է արել Վրաստանը` իրականացնելով ներքին բարեփոխումներ, այդուհանդերձ այդ բարեփոխումների որակը, ծավալն ու տեմպը ամենևին բավարար չեն ռազմա-քաղաքական արդյունավետության տեսանկյունից բարձր գնահատականի արժանանալու և հուսալի ու վստահելի երկարաժամկետ գործընկերության «պատիվ» ձեռք բերելու համար: Հայաստանը, բարեբախտաբար, ռազմավարական և ռազմաքաղաքական իմաստով տարածաշրջանի միակ հաղթած պետությունն է, և այն, որ Վրաստանն ու Ադրբեջանը, խոշոր հաշվով, տանուլ են տվել, Հայաստանին օգնում է որոշակիորեն ապահովագրվել այն կորուստներից, որոնք կարող էին լինել հաղթանակից հետո պետական շինարարության ընթացքում թույլ տրված բացթողումների հետևանքով: Այդ բացթողումները առավել մեծ կորուստներ էին ենթադրում Հայաստանի համար, ու դրանից հնարավոր է եղել խուսափել ոչ թե մեր, այլ Վրաստանի և Ադրբեջանի «շնորհիվ»:

Այդ տեսանկյունից, պոտենցիալի իմաստով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում դիտվել առաջատար պետություն, միևնույն ժամանակ Հայաստանի իշխանական դասը շարունակում է համառորեն խուսափել այդ դիտարկումից բխող առաքելությունը հանձն առնելուց և իրականացնելու քաղաքական կամք դրսևորելուց: Ռուսաստանի ռադիոտեղորոշիչ կայան կառուցելու պատրաստակամությունը հենց դրա վկայությունն է, քանի որ Հայաստանը կրկին կատարում է մի քայլ, որն ավելի շատ հրաժարում է սեփական իրավունքից և պատասխանատվությունից, քան դրա իրացում: Դա ամենևին չի նպաստում Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մոդելավորման տարածաշրջան վերածելու համաշխարհային գործընթացին, ինչը առաջին հերթին վտանգի տակ է դնում Հայաստանին, քանի որ Հայաստանն է այդ գործում ամենամեծ պոտենցիալ կրող երկիրը, և հետևաբար գործի տապալման կամ ձգձգման համար պատասխանատվությունն էլ Արևմուտքը դնելու է Հայաստանի վրա: Ի վերջո, պատահական չէ, որ ռազմավարական իմաստով, Հարավային Կովկասի պետություններից Հայաստանն է, որ արժանանում է Արևմուտքի կայուն և հետևողական աջակցությանը: Իսկ ի՞նչ է պահանջվում Հայաստանից:

Իշխանությունը լավ է հասկացել, որ Հայաստանից պահանջվում է նախաձեռնողականություն: Պարզապես, դատելով դրա օրինակներից, ըստ էության վատ է հասկացել, թե ինչ է նախաձեռնողականությունը: Հայաստանից ներկայումս պահանջվում է պետական շահի հստակ ձևակերպում թե՛ ներքին՝ հանրային-քաղաքական, թե՛ արտաքին առումով: Այսինքն` ամենաառաջին քայլը, որ Հայաստանը պետք է անի ստեղծված իրավիճակում, դա սեփական ազգային ու պետական շահի հստակ ձևակերպումն ու աշխարհին դրա մատուցումն է. ինչ է ուզում Հայաստանը` որպես հասարակություն, որպես պետություն, որպես աշխարհաքաղաքականության սուբյեկտ, միջազգային իրավունքի կրող ինքնիշխան պետություն: Այդ հարցերը Հայաստանում ներկայումս ակնհայտորեն չունեն հստակ պատասխան: Հանրային, քաղաքական և պետական մակարդակով հստակ ձևակերպված և բանաձևվված չէ Հայաստանի պետական շահը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, իսկ հասարակական-քաղաքական դաշտը մեծ մասամբ զբաղված է ամեն ինչով, բացի այդ շահի ձևակերպումից: Իշխանությունն էլ բացարձակապես շահագրգռված չէ դրա վերաբերյալ հանրային և քաղաքական դիսկուրսի առաջացմամբ, որովհետև դա կարող է հանգեցնել նրան, որ շահը ձևակերպելուց հետո հասարակությունը ռենտգենային էֆեկտով արձանագրի, թե որքան հեռու է այդ շահից իշխող դասը: Իսկ առանց դրա ձևակերպման` իշխող դասը ստանում է պետական շահ հասկացության վրա քարոզչական մանիպուլյացիաներ անելու հնարավորություն:

Ահա այդ ամենից խուսափելու համար էլ մատուցվում են զանազան մասշտաբի բլեֆ-խորամանկություններ, որոնց տերն իրականում Հայաստանը չէ, որովհետև Հայաստանը չգիտի, թե ինչին է ինքը ցանկանում տեր լինել, իսկ ինչին՝ ոչ: Չի բացառվում իհարկե, որ իշխանությունն ինքը չափազանց լրջորեն է վերաբերվում իր իսկ մատուցած այդ բլեֆ-խորամանկություններին` համարելով, որ դա իսկապես լուրջ քաղաքականություն է և Հայաստանը դարձնում է գլոբալ խաղի կարևոր մասնակից: Բայց դա առավել վտանգավոր է, որովհետև առավել սպառնալից հեռանկար է պարունակում այն իշխանության գործողությունը, որը հավատացած է սեփական ճշմարտացիության մեջ և չի էլ փորձում այն ենթարկել հասարակական ինդիկատորի չափմանը: Այդպիսի «անսխալական» իշխանությունը քայլ առ քայլ զիջում է երկրի ինքնիշխանությունը, սպառում հնարավորությունները` անսխալականության, անփոխարինելիության և լիարժեքության բարձունքից չնկատելով անգամ այդ վտանգավոր ընթացքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում