Թաիլանդի իշխանություններն արգելել են ազգային վարձույթ դուրս գալ ամբողջ աշխարհում հայտնի Վիլյամ Շեքսպիրի «Մակբեթ» պիեսի թայլանդական տարբերակին: Ֆիլմն իշխանությունների կարծիքով կարող է նպաստել երկրում քաղաքական կրքերի բոցավառմանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS գործակալությունը:
Ինչպես հաղորդել է «Նեյշն» թերթը, «Շեքսպիրը պետք է մեռնի» ֆիլմը` նկարահանված տեղացի ռեժիսոր Ինգ Կ-ի կողմից, պատմում է մի թատերական խմբի մասին, որը զբաղվում է «Մակբեթի» բեմադրմամբ: Ներկայացման լեյտմոտիվ է դառնում գահը բռնությամբ նվաճող գեներալի սյուժետային գիծը:
Հրատարակության համաձայն` գործողությունները ծավալվում են մի երկրում, որը շատ նման է Թաիլանդին: «Համընկնումները» հաշվի առնելով` գրաքննիչները հավանաբար ենթադրել են, որ ֆիլմից որոշ տեսարաններ կարող են դառնալ ազգի պառակտման առիթ:








































