Ֆրանսիական կինոյի լեգենդ 76-ամյա Ալեն Դելոնը հոսպիտալացվել է: Այժմ նա Փարիզի էլիտար կլինիկաներից մեկում է` բժիշկների վերահսկողության տակ: Նրա վիճակի և ախտորոշման մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան:
Ալեն Դելոնն իր դերասանական կարիերան սկսել է 1957 թվականին` նկարահանվելով Իվ Ալեգրայի «Երբ միջամտում է կինը» կինոնկարում: Նրան մեծ ճանաչում բերեց Լուկինո Վիսկոնտիի «Ռոկկոն և եղբայրները» ֆիլմը: 1964 թվականին նա սեփական կինոընկերությունը հիմնադրեց` իր ուժերը փորձելով որպես պրոդյուսեր:
Ալեն Դելոնը հայտնի է նաև որպես ռեժիսոր. նա մասնակցել է «Անհաղթը» ֆիլմի նկարահանմանը: Սակայն նրան աշխարհը ճանաչում է որպես դերասան, այլ ոչ որպես ռեժիսոր: Դելոնը նկարահանվել է «Կարմիր արև», «Շոկ» և բազմաթիվ այլ ֆիլմերում: Դերասանը համագործակցել է Ֆեդերիկո Ֆելինիի, Ռոժե Վադիմի և Տերենս Յանգի հետ:









































