ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ Երևանի Փափազյան փողոցում գտնվող բնակարանի թալանի առիթով արդեն հարուցվել է քրեական գործ:
Ըստ «Առաջին լրատվական»-ի տեղեկությունների` ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի տնից գողացել են «Բերետա» տիպի ատրճանակ, ոսկեղեն, պայուսակներ, որոնց մեջ քարտեր են եղել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել 177-րդ հոդվածի հատկանիշներով (գողություն), կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ ըստ տարածված տեղեկությունների՝ գիշերով, աստիճան դնելով երկրորդ հարկի լուսամուտի տակ, բնակարանային գողերը մուտք են գործել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի` Փափազյան փողոցում գտնվող բնակարանը:









































