Փարիզյան ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստվում է գնել անգլիական «Նյուքասլ»-ի հարձակվող Դեմբա Բայի տրանսֆերը: «Նյուքասլ»-ի հետ կնքած Դեմբա Բայի պայմանագրում կա մի կետ, ըս որի՝ ցանկացած ակումբ կարող է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը` վճարելով 7 մլն ֆունտ:
«Նյուքասլ»-ի ներկայացուցիչները պատրաստվում են նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին, որում այդ կետը կբացակայի, սակայն ՊՍԺ-ն բանակցություններ է վարում նաև ֆուտբոլիստի հետ՝ իրադարձությունների նման ընթացքը բացառելու համար:
Հիշեցնենք, որ Դեմբա Բան «Նյուքասլ»-ի հետ պայմանագիր է կնքել նախորդ տարվա ամռանը, երբ «Վեսթ Հեմ»-ից «ազատ ֆուտբոլիստ»-ի կարգավիճակ է ստացել:









































