Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի սպառողների շահերի վերահսկիչ մարմնի (Роспотребнадзор) մասնագետները պատրաստ են այցելել Վրաստան և տեղում ստուգել «Բորժոմի» հանքային ջրի որակը: Այս մասին Կիևում հայտարարել է Ռուսաստանի գլխավոր սանիտար Գենադի Օնիշչենկոն:
Վերջինիս խոսքերով՝ դեպի ռուսական շուկա «Բորժոմի» հանքային ջրի վերադարձի ճանապարհին որևէ արգելք չկա, և իրենք պատրաստ են խնդրի լուծման համար մեկնել Բորժոմի:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում այդ հանքային ջրի ներկրումն արգելվել է 2006 թվականի գարնանը՝ ցածր որակ ունենալու պատճառաբանությամբ:







































