ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զգուշացրել է, որ միջուկային զենք ունեցող Իրանը կամ այդ ծրագրի շուրջ ծավալվող հակամարտությունը կապակայունացնի տարածաշրջանը: Քլինթոնը կոչ է արել, որ Թեհրանը մեծ պատասխանատվությամբ մասնակցի գալիք բանակցություններին:
AFP-ի փոխանցմամբ՝ մինչ Իսրայելը իր անհանգստությունն ու անհամբերությունն է հայտնում Իրանի նկատմամբ գործողություններ իրականացնելու հարցում, Քլինթոնը հայտնել է, որ ԱՄՆ պատժամիջոցները կարող են ճնշում գործադրել Իրանի վրա:
Քլինթոնը, սակայն, ավելացրել է՝ դեռևս պարզ չէ, թե ինչպես կարելի է խնդիրը լուծել: