Ամերիկյան Ատլանտա քաղաքում 114 տարեկանում մահացել է մի կին, որը բժշկության պատմության մեջ համարվում է ամենածեր աշխատող բժիշկը: Լեյլա Դենմարկը թոշակի է անցել 2001թ.-ին, երբ 103 տարեկան էր:
Դենմարկը 1928թ.-ին դարձել է Ատլանտայի առաջին մանկաբույժը, իր ողջ կյանքի ընթացքում նախընտրում էր աշխատել այնպիսի հաստատություններում, որոնք մոտ են իր տանը: Նա նաև ընդունել է հիվանդներին հենց իր բնակարանում: Այդ պատճառով Ատլանտայի բնակիչներն իմացել են, որ Լեյլան միշտ պատրաստ է զննել նրանց` օրվա ցանկացած ժամի:
Դենմարկը ստացել է մի շարք մրցանակներ, որոնց թվում է «Ֆիշերի մրցանակը»: Այն տրվում է դիագնոստիկայի և բուժման ոլորտում ցուցաբերած արդյունքների համար: