Երգչուհի Սոնա Շահգելդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար որևէ կուսակցությունից դեռևս առաջարկ չի ստացել, բայց համոզված է, որ անպայման կստանա:
«Երբ ստանամ առաջարկ, իհարկե կընդունեմ: Կարծում եմ, որ դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա: Բոլոր կուսակցությունների համար էլ կերգեմ: Ինձ համար տարբերություն չկա, թե առաջարկը որ կուսակցությունից կլինի: Մենք երգում ենք ժողովրդի համար, պարզապես դրա դիմաց գումար ենք ստանում»,- հավաստեց Սոնա Շահգելդյանը:









































