Կաթոլիկ քահանան դպրոցում իր ելույթի ժամանակ պատահաբար ցուցադրել է միասեռականների պոռնոգրաֆիկ լուսանկարներ:
Daily Mail-ը գրում է, որ հայր Մարթին ՄակՎեյն ինքն էլ է սարսափել, երբ նկարները հայտնվել են էկրանին հենց նա կրիչը մտցրել է համակարգչի մեջ:
Քահանան դպրոցի աշակերտների ծնողների հետ այդ պահին խոսելիս է եղել Հյուսիսային Իռլանդիա իր ուխտագնացության մասին:
Քահանան պնդում է, որ ինքը ոչ մի տեղեկություն չունի, թե որտեղից են այդ նկարները և ինչու են դրանք իր հիշողության քարտի մեջ եղել: Նրա ելույթին ներկա ծնողներն ասում են, որ մինչև համակարգչի անջատվելը նրանք պոռնոգրաֆիկ բնույթի ավելի քան 16 նկար են տեսել: Ելույթին նաև 8-ամյա մի աշակերտ է ներկա եղել:
Սուրբ Մարի դպրոց են եկել ոստիկաններ, ովքեր հայտնել են, որ ոչ մի հանցագործություն չի եղել:









































