Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքն իր այցելուների շրջանում անցկացրեց հարցում` թիմի կազմում մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով:
Քվեարկությանը մասնակցեց 836 ընթերցող, որից 373-ն (43,22%) իրենց ձայնը տվեցին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանին: Լավագույն եռյակում հայտնվեցին նաև Ֆերնանդինյոն և Իլսինյոն:
1. Հենրիկ Մխիթարյան – 373 (43.22%)
2. Ֆերնանդինյո – 114 (13.21%)
3. Իլսինյո – 106 (12.28%)








































