«Ժամանակին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալ դառնալու համար: Սակայն, «ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, Մինասյանը ՀՀԿ գրեթե չի այցելում և բացի ՀՀԿ նախընտրական ցուցակի կազմավորումից, այնտեղ որևէ այլ գործով չի զբաղվում»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Միքայել Մինասյանն ունի և կունենա առանցքային դերակատարություն ՀՀԿ շտաբում»: Իսկ թե կոնկրետ որ ոլորտն է համակարգելու Մինասյանը, Շարմազանովը պատասխանեցլ է. «Նա լինելու է բոլոր այն ոլորտներում, որտեղ նրա ունակություններն են, իսկ նրա ունակություններն անփոխարինելի են»:









































