Թեթև մեկ շարժիչ ունեցող ինքնաթիռը մխրճվել է առևտրի կենտրոնի շենքի մեջ, որը գտնվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ` առնվազն 5 հոգի վիրավորվել է, որոնցից երկուսը ստացել են այրվածքներ: Այս մասին հաղորդում Associated Press գործակալությունը:
Ականատեսների վկայությամբ` ինքնաթիռնն ընկել է կենտրոնի տանիքի վրա և այրվել: Հաղորդվում է, որ մարդիկ խուճապահար սկսել են լքել կենտրոնը: Ինքնաթիռի ուղևորն ու օդաչուն տեղափոխվել են հիվանդանոց:









































