Երեկ Մեքսիկայում տեղի է ունեցել հերթական ուժեղ երկրաշարժը: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով` էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.3 մագնիտուդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գերերո նահանգում` 10կմ խորության վրա: Թեպետ երկրաշարժը մայրաքաղաքում ավերածություններ չի առաջացրել, սակայն բնակիչները խուճապի են մատնվել. հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` վախենալով հետցնցումներից:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Մեքսիկայի Գերերո նահանգում տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որի հետևանքով տուժել էին շատ բնակավայրեր: Դրանից հետ այդ շրջանում արձանագրվել էին բազմաթիվ հետցնցումներ:








































