Կալիֆոռնիայի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Միջադեպն արձանագրվել է Օքլենդի համալսարաններից մեկում: Կասկածյալը այդ համալսարանի նախկին ուսանող է. վերջինս 43 տարեկան է: Ոստիկանությունում հայտնել են, որ նա ձերբակալված է: Նախնական տեղեկություններով` ուսանողը կորեական ծագում ունի:
«Մեզ անհրաժեշտ է մի քանի օր՝ միջադեպն ամբողջովին ուսումնասիրելու համար: Մենք պատճառների մասին տեղեկություն չունենք»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը մամուլի ասուլիսի ժամանակ:
Հայտնի է նաև, որ կրակոցների ժամանակ վիրավորվել է 3 մարդ:








































