Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Նոր Հայաստանը դեռ ձևավորման փուլում է (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Նվարդ Մանասյանը:

-Մենք առարկայական փուլ ենք մտել նախընտրական այն շրջանի, որտեղ կարող ենք շոշափել, ուրվագծել այն, ինչ սպասվում է մայիսի 6-ին: Այն իշխանությունը, որը ձևավորվելու է այս ընտրությունների ընթացքում և այն կանխատեսումներն ու խոստումները, որ քաղաքական ուժերը փորձում են ներարկել, մենք հիմա տեսնում ենք: Արդյոք դրանք իրագործելի՞ են այն ցուցակներով, այն անհատներով, որոնք ներկայացված են համամասնական և մեծամասնական ընտրակարգերով: Այսօրվա դրությամբ մենք կարող ենք նաև գնահատել՝ որքանո՞վ է առկա քաղաքական կամք իրավիճակը փոխվելու, իշխանությունն որքանո՞վ է ընդունակ գնալ այդ փոփոխություններին: Ձեր գնահատականը:

-Ինձ համար երկու հարթությամբ նայելու անհրաժեշտություն եղավ. մեկը՝ վերջին գործընթացները, որոնք արձագանք գտան մամուլում, մասնավորապես երկու շատ տարօրինակ իրադարձություններ, որոնք հայտորոշիչ դեր ունեցան 250 հոգանոց ցանկ ունենալը, որովհետև Քաղաքական պրոցեսներում պրագմատիզմը միշտ առաջնային է և պայմանավորված տարբեր մարմինների ու պրոցեսների գործառնությամբ ու արդյունավետությամբ, և դա ցույց էր տալիս, որ մեզ մոտ քաղաքական պրոցեսներն անարդյունավետ են դարձել, հրման կետից պոկվել, անկախացել են, և այդ հրման կետը ըստ էության մարդիկ չեն: Մեր ներքին արժեքային հարցադրումներով և արժեքային հաստատումներով, դրանց բացակայությամբ որպես քաղաքացիներ, փաստորեն հաճախորդի նման հավաքականություն ենք մեծամասամբ, հասցրել ենք նրան, որ ինչ որ կուսակցություններ ինքախաբեության, ինքնակորստի մեջ են հայտնվել և ներքին հավասարակշռությունների մեջ հանգել 250 հոգանոց ցանկի, որի անհրաժեշտությունը չկա, որովհետև մեր խորհրդարանում 131 տեղ կա:

-Այդ հայտը ի՞նչ է նշանակում հասարակության համար:

-Միգուցե սպեկուլյատիվ եմ ասում, բայց կարծում եմ, որ եթե ներքին հայացքով նայելիս լինեի, կմտածեի՝ անելանելիության արդյունք է:

-Մյուս իշխողները, թե ԲՀԿ-ն, թե ՕԵԿ-ը ևս 131-ն անցնող ցուցակներ են ներկայացրել:

-Տարիների ընթացքում իշխանության մեջ լինելով և չունենալով ակտիվ լեգիտիմացված կապ հանրության հետ, հանրություն, որը գիտակցում է՝ ինչ է նշանակում քաղաքականություն և դա եղկելի չի համարում, այլ հասկանում է, որ ինքը ունի գործառույթ՝ մասնակցելու քաղաքականությանը որպես սուբյեկտ, չի եղել և դրա բացակայության պայմաններում, որոշակի հիերարխիայի պայմաններում ունենք ինչ-որ առումով միջնադարյան մոտարկման ենթարկված համակարգ, որտեղ ներքին պայմանավորվածություններ են, այսինքն՝ մարդիկ տարբեր տեսակի ծառայություններ մատուցած լինելով` հիմա դրա հատուցումն են պահանջում: Այդ հատուցման ավելորդ ճարպը այնքան է կուտակվել, որ մենք անցնում ենք 131 հոգանոց խելամիտ շեմը: Կարծում եմ՝ սա լուրջ հիվանդություն է, և այդ առումով համաձայն եմ, որ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ գտնում են, որ այս ընտրությունները լինելու են հանգուցալուծող: Դրանք ամենայն հավանականությամբ իրավիճակ փոխող և շատ կարևոր են լինելու` նախապատրաստելով նոր Հայաստանի գալուստը:

-Ո՞ւմ հաշվին:

-Ուժերի վերադասավորման. իսկապես սպեկուլյատիվ ենթադրությամբ, բայց կարծում եմ ԲՀԿ-ի լուրջ հայտը, չնայած որ նույն հայտորոշմամբ այնտեղ էլ ներքին պայմանավորվածություններ կան, բայց համեմատած իշխանական ուժի հետ՝ այս ուժը ավելի թարմ է:

-ԲՀԿ-ն իր համագումարում բարձրացրեց խնդիրներ` կոլապսի հասնող տնտեսություն, ազգային անվտանգությանը սպառնացող իրավիճակ, արտագաղթի սարսափելի տեմպեր, որոնց մեջ ի վերջո իրենք նույնպես մասնակից են: Ես այդ ցանկը, որ տեսնում եմ չեմ տեսնում այդ ընդունակ մարդկանց, ովքեր որ իսկապես բարեփոխիչներ են: Այնտեղ կան մի քանի անգամ տարբեր ճամբարներ փոխած մարդիկ, անհասկանալի երիտասարդներ, մարտի 1-ի մեջ ուղղակի պատասխանատվություն ունեցող Վարդան Օսկանյան: Սրա թարմության նշանը ո՞րն է:

– Այս պատգամները կամ փոփոխությունը դերային, զուտ ձևական խնդիր ունեն՝ մեծացնել սեփական ներկայությունը խորհրդարանում: Համաձայն եմ, որ դա ազնիվ ընդվզումը չէ, որովհետև իսկապես կարող էին այս տարիների ընթացքում այդ հարցերը բարձրացնել: Բայց մյուս կողմից՝ չկա իրական պատվիրատուն ու հանձնառությամբ մարդը, որը կպահանջի: Նոր Հայաստանը դեռ ձևավորման փուլում է:

-Պատվիրատուն չի ձևավորվելու, որովհետև Հայաստանի տարբեր քաղաքական ուժերը այդ պատվերը կարծես չեն ուզում առարկայացնել: Հայաստանի հիմնական ընդիմադիր քաղաքական դաշտը, որը պետք է լիներ քաղաքական օրակարգի հիմնական ձևավորողը քաշվել է մի կողմ և հարթակը տրամադրել իշխանական երկու հիմնական խոշորներին, որոնք ինտրիգների հաշվին հասարակությանը զբաղված են պահում` մի կողմ թողնելով այն կենսական խնդիրները, որը պետք է լինեին ընդդիմության խնդիրները:

-Ընդդիմության տիրույթում մեծամասնություն հավաքած ուժերը խաղարկում էին սոցիալ-տնտեսական խնդիրները, այսինքն՝ դրանք ապագաղափարական ընտրազանգվածի սոցիալ-տնտեսական դժգոհությունների վրա հիմնված դժգոհություններ էին: Դրանք չեմ կարծում, որ այն տրանսֆորմացիան են քաղաքացու տեսանկյունից, որը պատկերացնում է ինչ է նշանակում նոր Հայաստան, որտեղ ինքը պատվիրատու է` մասնակցում է պրոցեսներին: Մենք անընդհատ ստիպված ենք եղել այս ամբողջ ընթացքում անկախացումից հետո գործ ունենալ մեր համաքաղաքացիների հետ, ովքեր պատկերացնում են, որ իշխանությունը իրենց փոխարեն ինչ որ բան կարող է անել: Այսինքն մեր համաքաղաքացիների հանրային կյանքին մասնակցելու ձևաչափը որպես կանոն սպասելու տեսք է ստացել այն հույսով, որ պետական այրերը իրենց խնդիրները կլուծեն, այլևս աստիճանաբար կդառնա պատմություն: Այն երկրները, որոնք անընդհատ մշտարթուն վիճակից դուրս են եկել, ստացել են իշխանության հզոր հակահարվածը: Այն արտահայտվել է իշխանական բյուրոկրատական ապարատի ու ազդեցության ընդլայնմամբ: Օրինակ Ամերիկայում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հայտնի դեպքերից հետո մարդիկ վախից նահանջեցին, սեփական քաղաքացիական ազատությունները համաձայնեցին հանձնել: Հիմա այնտեղ բյուրոկրատիան շատ ավելի մեծ դոմինանտ տոտալացնող ազդեցություն ունի հասարակության վրա: Իրենք այդ ընթացքի մեջ են, իսկ մենք պետք է առաջաընթացի խնդիրը լուծենք: Այսինքն մեր ընդդիմությունը ըստ էության գաղափարական առումով դեռևս պսեուդո-ընդդիմություն է, այնպես ինչպես իշխանությունը: Մենք նախ պետք է լուծենք քաղաքացիական դաշտի ձևավորման և արդար ընտրությունների հրամայականը, դաշտը հաստատուն դարձնենք: Այսօրվա կռիվը գաղափարական չի: Ես կարող եմ սոցիալ դեմոկրատ լինել և ինձ չպետք է հետաքրքրի ազատականի գաղափարի տարբերությունը բանավիճելու առումով, ընդհանուր առումով հետաքրքրում է, բայց ինձ ավելի շատ պետք է հետաքրքրի քաղաքացիական իրականություն ձևավորելու քաղաքականությունն ու պատրաստակամությունը և դրանով լինի գործակցություն: Կուսակցությունների ցանկերի շուրջ խոսակցությունները սոցիալական ցանցերում քննարկումը, լրատվամիջոցներում այս ամենը ցույց է տալիս, որ մենք չունենք ամբողջական պրոցես, որտեղ քաղաքացին միշտ մասնակցում է քաղաքական պրոցեսին, որպեսզի կուսակցություններն էլ կարողանան բովանդակությունները օգտագործելով` դրանց ստրատեգիական ձևակերպումը տալ: Եթե ձևի ու բովանդակության այս փոխգործակցությունը լիներ, խորհրդարանական աշխատանքը իմաստ կունենար: Մենք հիմա չունենք դասական խորհրդարանական աշխատանք: Ինձ համար ՀՅԴ-ի ներկայիս կարգախոսը ասում է այդ մասին: Խորհրդարանական ընտրությունների համար ամենկարևորը լինելու է հենց վերոնշյալը, այսինքն ազատ քաղաքացին և ազատութունը հնարավոր են միայն արդարության շուրջ, երբ ես կարողանում եմ ճանաչել ձեր միտքը, ես կարողանում եմ այն հասկանալ և դրա շուրջ պատրաստ եմ բանավիճել ոչ թե հանուն հաղթանակի, այլ հանուն արդարության հաստատման և երբ ես պատրաստ եմ այդ հաղթանակը հաստատել, պատրաստ եմ միտքս կորցնել: Ահա այս դեպքում սոցիալական համերաշխության մասին ենք խոսում: Այդ տեսակի քաղաքական գործիչը չեմ կարծում, որ խանդով կմոտենա ասենք Մաշտոցի պուրակում երիտասարդների ակցիային, Թեղուտի դեմ պայքարին:

-Այս ամբողջ ընթացքում այդ քաղաքական գործիչները որտե՞ղ էին: Նրանք ակցիաներին այնտեղ չէին:

-Ես կարծում եմ խելամիտ բան կա չմասնակցելու, չքաղաքականացնելու առումով: Գործընթացը քաղաքացիական քաղաքական ընթացքում է, բայց եթե ժամանակից շուտ քաղաքականացվի տվյալ կուսակցության օրակարգից, ծրագրից, մոտեցումներից ելնելով շատ բաներ կփչանան, որովհետև այդ խմբերը հիմա իրականության մեջ իրավունքի ձևակերպում են անում և բովանդակություն են լցնում: Դրանով ցույց են տալիս, թե ինչպես են իրացնում իրենց իրավունքը և ինչպես են հասկանում հանրային շահը: Երբ ժամանակից շուտ օրենսդրվեց այդ իրավունքը ոչ ոք չէր պատկերացնում դա ինչ էր և այն մնաց դատարկ խոսք` կաղապար: Հիմա այդ խմբերը շատ նուրբ բալանսի մեջ են և եթե այնտեղ մտնի քաղաքական կուսակցությունը իր փողով կամ մասնավորապես այն դեպքում, երբ դասական կամ մեծ ժառանգություն ունեցող կուսակցություն է, որը ամբողջական ձևակերպումների ունի, ապա կարող է այդ առումով արագ քաղաքականացնել ու ըստ այդմ ժամանակից շուտ ձևականացնել գործընթացները` վտանգելով և վիժեցնելով ճիշտ տրանսֆորմացվող շարժումները, որոնք բնականոն ընթացքի մեջ ենթարդվում է կշատանան ու նաև կկարողանան ընդհանուր ճակատ ձևավորել և կհասկանան ինչ է նշանակում իրավունք` ընդհանուր թեմատիկ առումով /այսինքն ձևի մեջ/:

-Եվրոպայի հայ բարեկամները հարցում են անցկացրել և պարզել, որ եթե Հայաստանում խորհրդարանի ընտրությունները տեղի ունենային այս շաբաթ, ուրեմն առաջին տեղում կհայտնվեր ԲՀԿ-ն: Մեր տեղեկություններով Եվրոպայի հայ բարեկամների գրասենյակը ՀՀ իշխանություններն են հովանավորում Բրյուսելում, Եմ հետ հնարավոր կապերն են ամրապնդում: Ձեր դիտարկումներով այդպիսի հնարավորություն կա և արդյոք հնարավո՞ր եք համարում ընդհանրապես այդպիսի զարգացում, որ իշխանությունը ի վերջո պայմանավորվածությամբ այդպիսի կտրուկ քայլերի գնա և զիջի մեծամասնությունը Ազգային ժողովում ԲՀԿ-ին:

-Կարծում եմ սոցիոլոգիական հարցումներին պետք է շատ զգույշ մոտենալ և գրագետ: Այնտեղ ամբողջ միջավայրը նայել է պետք` հաշվի առնելով հարցման ժամանակը, երկրում ազատությունների ընկալումը և այլն: Այդ համատեքստը լրացուցիչ տեղեկատվություն է տալիս և ըստ էության առաջարկում է, որ անաչառ ոչինչ չկա:

-Ձեր դիտարկմամբ ինչպիսի՞ հնարավորություններ կան:

-Այն որ ԲՀԿ-ն ավելի շատ տեղեր կունենա այս անգամ ենթադրաբար կդառնա իրականություն, դրա նախադրյալները կան:

-Կարծո՞ւմ եք, որ 2007 թվականին, երբ Սերժ Սարգսյանը նախագահ չէր, բայց նրան հաջողվեց ապահովել այնքան ձայն, որ ՀՀԿ-ն կարողանա բացարձակ մեծամասնություն լինել: ԲՀԿ-ն նույնպես պատկառելի մեծամասնություն էր կարողացել ապահովել, բայց ամեն ինչ լուծվեց նախագահականում, մեկ գիշերում և բաժանվեց Ազգային ժողովը: Հիմա, երբ Սերժ Սարգսյանը արդեն նախագահ է և թմբկահարում է ՀՀԿ-ն իր օգտին, որ 50+1 պետք է կարողանա ապահովել, ԲՀԿ-ն իր հերթին է նույնն անում: Խոսում են, որ ԲՀԿ 5-րդ համարում հայտնված Գուրգեն Արսենյանը պատրաստ է նույնիսկ բռնցքամարտի հարթակում այդ հաղթանակը ապահովել: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

-Կարծում եմ քաղաքական կուսակցությունը, որ չի գնում ամբողջական իշխանության կամ ամբողջական ներկայության խորհրդարանում, շատ համեստ է և քաղաքական գործընթացը լավ չի պատկերացնում: Մաքսիմալով հայտարարություն անելը ակնկալվում է, քանի որ ենթադրվում է տվյալ կուսակցությունը իր ծրագրով առաջարկում է ամբողջական համակարգային փոփոխություններ: Ինձ այդ ցանկերը հուշում են, որ շատ ատիպիկ են ու տարբեր և այնտեղ պրոցեսները առողջ չեն:

-Քաղաքական կամքի առումով երկրում այդ վիճակը տեսնո՞ւմ եք, որ հնարավորություն կա այլևս նման հայտը փոխելու:

-Կարող եմ խոսել այն մասին, որ իրավիճակը կփոխվի, այսինքն դինամիկ հավասարակշռության մասին է խոսքը:

-Ընդդիմության դաշտում ի՞նչ դիտարկումներ ունեք: Հիմնական խաղացողները՝ ՀՅԴ, Ժառանգություն, Ազատ դեմոկրատներ, ՀԱԿ, բավական ներկայանալի ցանկերով հայտ են ներկայացրել: Այս ընտրություններում համագործակցության եզրեր նախընտրական շրջանում, հետընտրական փուլում և ընդհանրապես տեսնո՞ւմ եք, եթե ընդդիմությունը կարողանա պայմանավորել ինչ որ թվի շուրջ, որ եթե մենք ամբողջ Հայաստանում չկարողանանք ապահովել այս իքս թիվը դրանից հետո ընդհանրապես մանդատները չվերցնելու:

– Եթե քաղաքական կուսակցություն է, շարժում չէ: Օրինակ Սարդարապատ շարժման դեպքում կոչ անել կամ ասել, որ ընտրությունները ոչինչ չեն փոխելու, շատ հասկանալի ու ընդունելի է, որովհետև դա շարժում է, բայց քաղաքական կուսակցությունը, որը վերցրել է մանդատ և հրաժարվում է` ջուր է լցնում իշխանական ջրաղացին, որովհետև նույնիսկ լինելով փոքրամասնություն և չկարողանալով ոչինչ փոխել, կարելի է բազում խնդիրներ ու սեպեր խրել օրենսդրական աշխատանքում և դժվարացնել իշխանական մեքենայի՝ դիմադրության չհանդիպող առաջընթացը: Ընդդիմությունը մի պահ կարողացավ մեկ ճակատով հանդես գալ և դեմ խոսել մեծամասնական կարգին և փորձեց օրենսդրությունը փոխել: Ես հույս ունեի, որ կլինի համագործակցություն: Առաջարկված փոփոխության տապալմամբ հանդերձ՝ դեռևս ամեն ինչ առջևում է և կա հնարավորություն կոլեգիալ տակտիկական համաձայնությամբ պայքարել` համադրելով բոլոր ուժերը մասնավորապես մեծամասնականի դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում