Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում մեկնարկել է Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի 2-րդ նիստը, որը տևելու է մինչև ապրիլի 4-ը:
Դրան մասնակցում են ավելի քան 200 հյուրեր, որոնցից 60-ը Եվրախորհրդարանում ներկայացված քաղաքական կառույցներ են, իսկ 40-ը ներկայացնում են Արևելյան Եվրոպայի երկրները: Նիստին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը:
Հիշեցնենք, որ Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 22-23-ը Երևանում:








































