Football Italia-ի տեղեկացմամբ՝ վիճակագրական տվյալները փաստում են, որ իտալական ակումբների պարտքը վերջին տարվա ընթացքում աճել է՝ հասնելով 2,6 մլրդ եվրոյի:
Ուսումնասիրվող 107 ակումբներից միայն 19-ն է աշխատում եկամուտով: Իտալական ակումբները 2010/11 մրցաշրջանում ընդհանուր առմամբ ունեցել են 428 մլն եվրոյի կորուստ: Ընդ որում՝ թիմերի եկամուտները կրճատվել են 1.2 տոկոսով՝ հասնելով 2,5 մլրդ եվրոյի:
Ակումբների ծախսերը հասել են 2,9 մլրդ եվրոյի, ինչը 1,5 տոկոսով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը:



































