Իսպանիայի Լա Լիգայի 31-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը Պամպլոնայում հյուրընկալվեց տեղի «Օսասունա»-ին:
Արդեն 7-րդ րոպեին «Ռեալ»-ը հաշվի մեջ առաջ անցավ. Անդրես Ֆերնանդեսի պաշտպանածդարպասը գրավեց հիանալի մրցաշրջան անցկացնող Կարիմ Բենզեման: 37-րդ րոպեին իր հերթական ֆանտաստիկ գոլը խփեց Քրիշտիանու Ռոնալդուն: «Ռեալ»-ն ընդմիջման գնաց 3 գոլի առավելության պայմաններում, քանի որ Քրիշտիանուի փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով Գոնսալո Իգուաինը 40-րդ րոպեին հաշիվը դարձրեց 0:3` վճռելով խաղի ելքը:
Երկրորդ խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան Նինոն, Ռոնալդուն ու Իգուաինը: Այսպիսով`
«Օսասունա» – «Ռեալ»` 1:5
0:1 Բենզեմա (7’), 0:2 Ռոնալդու (37’), 0:3 Իգուաին (40’), 1:3 Նինո (49’), 1:4 Ռոնալդու (70’), 1:5 Իգուաին (77’)
Ֆանտաստիկ մրցաշրջան անցկացնող Քրիշտիանու Ռոնալդուն իր խփած գոլերի թիվը հասցրեց 37-ի և շրջանցեց Մեսսիի ցուցանիշը (36 գոլ), իսկ «Ռեալ»-ը 30-րդ խաղում խփեց իր 100-րդ գոլը:
31-րդ տուրից հետո «Արքայական ակումբ»-ը վաստակած 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և «Բարսելոնա»-ին գերազանցում է 6 միավորով:
Osasuna 1-5 Real Madrid – Highlights by goalsarena2012-3






































