Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

1920թ. այս օրը ծնվեց ականավոր լեզվաբան Գևորգ Ջահուկյանը. (պատմություն)

1920թ. այս օրը ծնվեց հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1955թ.), պրոֆեսոր (1958թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1974թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965թ. ) Գևորգ Բեգլարի Ջահուկյանը:

Ջահուկյանն անգնահատելի նպաստ է բերել հայ նորագույն լեզվաբանության հիմնադրման գործին: Ականավոր լեզվաբանի թողած գիտական պատկառելի ժառանգության մեջ մեծ արժեք են «Հին հայերենի հոլովման սիստեմը և նրա ծագումը» (Եր., 1959), «Ակնարկներ հայոց լեզվի նախագրային շրջանի պատմություն» (ռուսերեն, Ե., 1967), «Հայոց լեզվի համեմատական քերականություն» (ռուս., Ե.,1982), «Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան» (Ե., 1987) և այլ ծավալուն աշխատություններն ու բազմաթիվ հոդվածները:

Ջահուկյանի «Հայ բարբառագիտության ներածություն» (Ե., 1972), «Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը» (Ե., 1969), «Ժամանակակից հայերենի տեսության հիմունքներ» (Ե., 1974), «Ժամանակակից հայերենի իմաստաբանություն և բառակազմություն» (Ե., 1989) կոթողային աշխատությունները շրջադարձային կարևորություն ունեցան և ճանապարհ բացեցին հետագա ուսումնասիրությունների համար:

Որպես Եվրոպայի (1974-ից) և ԱՄՆ-ի (1980-ից) լեզվաբանական ընկերությունների անդամ` մեծ դեր է խաղացել հայ լեզվաբանական դպրոցի ձեռքբերումները միջազգային ասպարեզ դուրս բերելու գործում:

Հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում ներկայացրել է հայերենի առնչությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող բազմաթիվ հին ու հնագույն լեզուների հետ, ճշտել հայերենի տարածքային դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում և խուռա-ուրարտական ենթաշերտերը, հայտնաբերել հայերենից ուրարտերենին, խեթերենին և այլ լեզուներին անցած փոխառությունները, տվել նոր ստուգաբանություններ:

Հայոց լեզվի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում մշակել է հայերենի պատմական զարգացման շրջանաբաժանումը, առաջին անգամ հայերենի նկատմամբ կիրառել լեզվաժամանակագրական մեթոդը, բնութագրել է հայերենի պատմության նախագրային, հին, միջին և նոր շրջանների հիմնական առանձնահատկություններն ու հայոց լեզվի կառուցվածքի ուբառապաշարի պատմական զարգացումը:

Հայ բարբառագիտության բնագավառում ստեղծել է նոր գիտակարգ` վիճակագրական բարբառագիտություն:
Պատմահամեմատական լեզվաբանության մեջ առաջ է քաշել հնդեվրոպական նախալեզվի տարբերակայնության գաղափարը, առաջարկել նախալեզվի վերականգնման նոր վարկած:

Ժամանակակից հայերենի տեսության բնագավառում կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել քերականական նոր կարգեր: Հատուկ ուշադրություն է դարձրել հայ լեզվաբանության, մասնավորապես հայ քերականության պատմության հարցերին:

Տաղանդաշատ լեզվաբանը մահացել է 2005թ. հուլիսի 8-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում