Երևակայությունը իրականություն է դարձել: Գիտնականները ստեղծել են լուսանկարչական փոքրիկ սարքի` Ubi-Camera-ի նախատիպ, որը թույլ կտա լուսանկարել ձեռքերով: Սարքն ամրացվում է ցուցամատին, այնուհետև երկու ձեռքերի մատներով կազմած ուղղանկյունուց դիտակվող պատկերը ֆիքսվում է կոճակի մեկ սեղմումով: Մատներով կազմած ուղղանկյունը փոքրիկ սարքի համար տեսադաշտ է բացում:
Ubi-camera-ն պատրաստված է տասնյակ սենսորներից, որոնք աշխատում են ինֆրակարմիր տեխնոլոգիայով: Այն փոքր-ինչ խոչընդոտում է սարքի աշխատանքը լույսի ներքո: Սարքը ստեղծողները խոստացել են առաջիկայում վերափոխել տեխնոլոգիան: