Փոքրիկ Չարլին եղբոր մատները կծոտելով՝ հսկայական գումար է աշխատել: Չարլիի և նրա ավագ եղբոր խաղը ընտանիքի անդամները տեսագրել և YouTube-ում էին տեղադրել 5 տարի առաջ: Այդ ընթացքում սիրողական տեսագրությունը կես միլիոն դոլարի եկամուտ է բերել:
ABC-ին տված հարցազրույցում Չարլիի հայրը պատմել է, որ տեսագրությունը YouTube-ում է տեղադրել 2007 թվականին, քանի որ Կոլորադոյում բնակվող երեխաների կնքահայրը ցանկանում էր տեսնել նրանց:
Մի քանի ամսում տեսագրությունը մի քանի միլիոն դիտում ունեցավ: Իսկ երբ դիտումների քանակը հատեց 50 միլիոնի սահմանը, Չարլին պարգևատրումներ ստացավ, հրավիրվեց նկարահանվելու հեռուստատեսային շոուներում և գովազդներում: Փոքրիկն իր մանկական չարաճճիությամբ ոչ միայն ճանաչում ձեռք բերեց, այլև ընտանեկան բյուջեն հարստացրեց:








































