Marca-ի փոխանցմամբ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ապաքինվել է վնասվածքից և միացել ընդանուր խմբին:
Դի Մարիան վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 24 տուրում` «Ռասինգ»-ի հետ խաղում: Երկրորդ խաղակեսում դուրս գալով փոխարինման` Դի Մարիան գոլ հեղինակեց, սակայն վնասվածք ստացավ և կրկին լքեց խաղադաշտը:
Հիշեցնենք, որ արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում անցկացրել է 15 հանդիպում և դարձել է 5 գոլի հեղինակ:








































