Saturday, 06 06 2026
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

«Հիզբոլլահը» ցանկանում է Լիբանանը Իրան դարձնել

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Լիբանանի Հնչակյան կուսակցության անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, «Մարտի 14» դաշինքի ներկայացուցիչ Սեպուհ Կալպակյանը:


– Պարոն Կալպակյան, Լիբանանում առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:


 Կառավարության 11 նախարարներ հրաժարական են տվել, և, ըստ օրենքի, եթե նախարարների մեկ երրորդը հրաժարական է տալիս, նշանակում է՝ կառավարությունն արդեն հրաժարական է տվել, և պետք է երկուշաբթի օրվանից սկսվեին նոր կառավարության ձևավորման աշխատանքները։ Ցավոք, նախագահ Միշել Սլեյմանը հետաձգեց այդ խորհրդակցությունները: Այսօրվա դրությամբ չկա կառավարություն, մինչև նոր վարչապետի նշանակումը Սաադ Հարիրին իրականացնում է ընթացիկ աշխատանքները, իսկ խորհրդակցությունները փոխադրվել են հաջորդ երկուշաբթի: Մինչ այդ, երեկ Դամասկոսում Թուրքիայի վարչապետ Էրդողանը, Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը և Քաթարի էմիր Համադ բեն Խալիֆա Ալ Թանինը ձեռնարկել են հաշտարար աշխատանքներ: Նրանք խորհրդակցություն են անցկացրել, որպեսզի օգնեն Լիբանանին՝ դուրս գալու այս ճգնաժամից։ Հիշյալ երկրների արտաքին գործերի նախարարները պիտի ժամանեն Լիբանան, որպեսզի փորձեն հաշտեցնել կառավարությանը: Առայժմ լուրջ փոփոխություններ չկան։ Ժողովուրդը հուսահատ է, և վախ կա, որ երկիրը երկար ժամանակ կարող է մնալ առանց կառավարության ու վարչապետի:


– Լիբանանյան քաղաքական ճգնաժամի հաղթահարման գործում ինչպե՞ս եք գնահատում Սիրիայի և Թուրքիայի դերակատարությունը:


– Դժբախտաբար, մեր երկրի համայնքային բաժանումներն այնպիսին են, որ անմիջականորեն կապված են հարևան երկրների հետ, որոնք էլ իրենց շահերը կամ հաշիվներն ունեն Լիբանանի կառավարության հետ և շատ հաճախ միջամտում են, որպեսզի լուծումներ գտնվեն: Արդեն չորս ամիս է, բանակցություններ են ընթանում Սիրիայի և Սաուդյան Արաբիայի միջև, որպեսզի եզրեր գտնեն և Լիբանանը դուրս բերեն այս վիճակից: Ցավոք, այն գիշեր, երբ կառավարությունը փլուզվեց, բոլորն արձանագրեցին, որ այդ չորսամսյա բանակցությունները որևէ արդյունքի չբերեցին: Չեմ կարող վստահաբար ասել, թե ինչ կլինի, կկարողանա՞ն այդ երկրները ինչ-որ բանի հասնել: Ավելին, մեծանում է միջամտել և օգնել ցանկացող երկրների թիվը: Ֆրանսիան նույնպես ցանկություն է հայտնել օժանդակել Լիբանանին: Շատ լավատես չեմ, բայց ուրիշ ճար չի մնում:


– Իսկ բացի Ֆրանսիայից, արևմտյան է՞լ որ երկիրն է շահագրգռված Լիբանանում իրավիճակի հարթեցմամբ: ԱՄՆ-ի դերակատարությո՞ւնն ինչպիսին է:


– Ֆրանսիան էլ, ԱՄՆ-ն էլ միջամտում են: Անշուշտ, իրենք իրենց քաղաքական գիծն են տանում, քանզի ընդունված սովորություն է, որ մեծ պետությունները իրենց շահերն են հետապնդում մերի նման փոքր երկրներում: Եվ եթե նրանց հաշիվները համընկնում են երկրի ներսում տիրող իրավիճակին, ապա միջամտությունները հաջողությամբ են պսակվում: Ցավոք, մեր երկիրը բևեռացված է` մի մասը երբեք չի ընդունել ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Ֆրանսիայի միջամտությունները, ինչպես, օրինակ, «Հիզբոլլահն» ու նրա կողմնակիցները: Լիբանանի ժողովրդի մի մասն էլ, ի դեմս վարչապետ Հարիրիի ու նրան աջակից քրիստոնյա կուսակցությունների, համարում են, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Լիբանանի բարեկամներն են, և պետք է դիմել այս պետությունների օժանդակությանը: Հենց այս սուր բաժանումն է պատճառը, որ լարված վիճակ է երկրում, ավելին` երեկ չափազանց կարևոր իրադարձություն տեղի ունեցավ` ՄԱԿ-ի դատարանը, որը քննում էր նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործը, արդեն իսկ նախնական վճիռը փոխանցել է, և մոտ օրերս այն կհրապարակվի: Հիմնական խնդիրը հենց այդ վճռից է ծագում, քանզի խոսակցություններ կան, որ «Հիզբոլլահը» անմիջական մասնակցություն ունի Ռաֆիկ Հարիրիի սպանությանը: Ոչ ոք չգիտի, թե ինչ է գրված դատավճռում, բայց եթե «Հիզբոլլահն» արդեն իսկ դեմ է արտահայտվում այդ դատավճռին, ուրեմն, ամեն ինչ չափազանց խճճված է: Լիբանանում առկա են նաև տնտեսական որոշ խնդիրներ, որոնք ևս դժվարացնում են երկրի վիճակը:


– Պարոն Կալպակյան, հաշվի առնելով «Հիզբոլլահի» դիրքորոշումը՝ կա՞քաղաքացիական բախումների հավանականություն:


– Բոլոր ուժերն էլ դեմ են բռնություններին, ոչ ոք չի ցանկանում զենքի դիմել։ Սա գիտակցում է նաև «Հիզբոլլահը»: Լիբանանի քաղաքացիական պատերազմից բոլորն են դասեր քաղել, և բոլորն էլ գիտեն, որ ոչ ոք չի կարող մյուս կողմին չեզոքացնել: Հենց այդ դառը փորձից ելնելով՝ բոլորը կողմ են, որ բախումներ չլինեն: Բայց եթե նույնիսկ նման բան լինի, Լիբանանում որևէ կուսակցություն զինված չէ, որ կարողանան «Հիզբոլլահի» հետ բախման մեջ մտնել: Լիբանանում միակ զինված ուժը «Հիզբոլլահն» է, և լավ հայտնի է, թե նրա զենքը որտեղից ու ինչի համար է գալիս: Իսկ եթե մի կողմը զինված է, մյուսը՝ անզեն, բախումներ հնարավոր չեն: Լիբանանի բանակի հրամանատարությունը ևս շատ զգույշ է։ Խստիվ հանձնարարված է, որ որևէ ոտնձգության պարագայում բանակը պետք է միջամտի՝ ով էլ ուզում է լինի օրենքը խախտողը կամ բախումներ սանձազերծողը: Իմ կարծիքով, Լիբանանում սկսված քաղաքական ճգնաժամը ինքնին շիա-սուննի խնդիր չէ, քանզի շիաների հետ դաշնակից են քրիստոնեական, այդ թվում՝ նաև հայկական կուսակցություններ: Լիբանանի խորհրդարանի 6 հայ պատգամավորներից 2-ը  մի բևեռում են, 4-ը` մյուս, սակայն միասնականությունը պահպանվում է: Իհարկե, ոմանք փորձում են ցույց տալ, թե խնդիրը շիա-սուննի համայնքների միջև եղած տարաձայնություններն են, բայց, իմ կարծիքով, այստեղ հարցն ավելի լուրջ է:


– Իսկ որո՞նք են այդ լուրջ խնդիրները:


– Բուն խնդիրը կապված է Ռաֆիկ Հարիրիի սպանության առնչությամբ միջազգային դատարանի որոշման հետ: Կարևոր խնդիր է նաև այն, որ արդեն տարիներ շարունակ Լիբանանում քաղաքական սպանություններ են տեղի ունենում` վարչապետներ, նախարարներ, խորհրդարանի պատգամավորներ սպանվեցին, բայց ոչ մի անգամ չի բացահայտվել, թե ովքեր են այդ հանցագործությունների մեղավորները: Եվ երբ 2008 թ. վարչապետ Հարիրին սպանվեց, Լիբանանի ղեկավարությունը դիմեց միջազգային հանրությանը և խնդրեց, որ միջազգային դատարանը քննի այդ գործը: Երբ եկավ այն օրը, որ պիտի բացահայտվեն հիշյալ ոճրագործության մեղավորները, Լիբանանի ներսում սկսվեց այս ճգնաժամը: Հավանաբար, կողմեր կան, որոնք վախենում են դատարանի վճռից և անընդհատ հայտարարում են, թե սա քաղաքականացված դատարան է, և պետք չէ նրան վստահել: Բայց հարց է ծագում՝ եթե վճիռը դեռ չի հրապարակվել, ինչպե՞ս կարելի է չընդունել կամ վիճարկել դրա արդարացիությունը, կամ կարծիք հայտնել չիմացած բանի մասին: Հավանաբար, «Հիզբոլլահը» մի բան գիտի, քանզի իրենց կուսակցությունից շատ շատերը այդ գործով կանչվել են հարցաքննության: Այս խնդիրը շատ է անհանգստացնում նաև Սիրիային և, ընդհանրապես, Իրան-Սիրիա-«Հիզբոլլահ» կապին: Ի վերջո, «Հիզբոլլահը» ծայրահեղ իսլամական շարժում է, և նրանց համար ընդունելի չէ, որ Լիբանանն ազատ երկիր է: Վստահաբար կարող եմ ասել, որ նրանց երազանքն է Լիբանանը դարձնել Իրանի նման երկիր: Սա էլ է խնդիր, և, հավանաբար, նրանք ուզում են ողջ երկիրը պահել իրենց ձեռքում:


– Իսկ այս ճգնաժամային պայմաններում նոր կառավարության ձևավորման դեպքում ինչպիսի՞ն են Սաադ Հարիրիի հնարավորությունները: Կարո՞ղ է Հարիրին ևս մեկ անգամ վարչապետ դառնալ:


– Անշուշտ կարող է, որովհետև նա վարչապետության եկավ 2009-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ նա և իր համախոհները բացարձակ հաղթանակով դուրս եկան ընտրություններից, հետևաբար` Հարիրին սուննի համայնքի մեծամասնությունն ունի: Չեմ կարողանում անգամ պատկերացնել՝ եթե Հարիրին չլինի, էլ ո՞վ կարող է լինել վարչապետ: Կարծում եմ, եթե խորհրդակցությունները տեղի ունենան, ապա Սաադ Հարիրին պիտի վերադառնա որպես վարչապետ, անգամ՝ ոչ բացարձակ մեծամասնությամբ: Բայց հարց է, թե վարչապետ դառնալուց հետո կկարողանա կազմել կառավարություն: Հենց այդ ժամանակ Հարիրին դժվարություններ կունենա, քանզի նա պետք է համախոհական կառավարություն կազմի և պարզ չէ՝ նրան կօգնե՞ն այդ հարցում, թե՞ ոչ: Վերջիվերջո պարզ է, որ Լիբանանը չի կարող երկար ժամանակ մնալ առանց կառավարության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում