Նոր Բարբի տիկնիկներ ստեղծելու գաղափարն առաջարկել է 4 տարեկան աղջիկը, ով քաղցկեղի դեմ բուժվելու ընթացքում կորցրել էր իր մազերը: Սա ներշնչել էր Mattel-ին արտադրել հայտնի Բարբիի ճաղատ տարբերակը:
Daily Mail-ը, սակայն, գրում է, որ այս տիկնիկը խանութներում հասանելի չի լինի: Այն կլինի Բարբիի ընկերը և կներկայացվի ԱՄՆ-ի և Կանադայի միայն այն հիվանդանոցներում, որտեղ բուժվում են քաղցկեղով հիվանդ երեխաներ:
Ընկերության կողմից այս հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Facebook սոցիալական ցանցում ձևավորված Beautiful and Bald Barbie! Let’s see if we can get it made խումբը կոչ է արել ընկերությանը ստեղծել տիկնիկները` այդ կերպ աջակցելով այն աղջիկներին, ովքեր քաղցկեղի պատճառով կորցնում են իրենց մազերը:












































