Լոս-Անջելես «Լեյքերս»-ի առաջատար Քոբի Բրայընթը մեկնաբանել է իր թիմի՝ «Օկլահոմա»-ից 93:102 հաշվով կրած պարտությունը:
«Մենք շատ անհաջող փոխանցումներ էինք կատարում, ինչը մրցակցին հաջողության հասնելու լրացուցիչ հնարավորություններ տվեց:
Երրորդ քառորդում Ռասսել Ուեսթբրուքը կարողացով բեկել խաղի ընթացքը: Նա իմ սիրելի բասկետբոլիստներից է: Ուեսթբրուքը տիրապետում է հիանալի միջին նետման, որն էլ մեզ համար մի շարք խնդիրներ ստեղծեց»,- Բրայընթին մեջբերում է ամերիկական մամուլը:







































