ՀՀԿ-ն ամիսներ շարունակ հայտարարում է, որ ԱԺ ընտրություններն աննախադեպ արդար են լինելու, և իրենք ստանալու են 40 տոկոս ձայներ: Եվ սա ասում է մի քաղաքական ուժ, որի ղեկավարած երկրի բնակչության մեկ երրորդն աղքատ է, ուր առկա է սոցիալ-տնտեսական ճգնաժամ: ՀԱԿ այսօրվա հանրահավաքի ժամանակ ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
«Հայ ազգային կոնգրեսն ունի համապատասխան ներուժ և կարող է համապատասխան գործունեություն ծավալել ԱԺ-ում: Մեր ներկայությունը խորհրդարանում լիովին փոխելու է քաղաքական իրավիճակը և հիմքեր է ստեղծու նախագահական ընտրություններին հաղթանակ տանելու համար»,- համոզմունք հայտնեց նա՝ Ազատության հրապարակում հավաքվածներին հորդորելով ակտիվորեն մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին:









































