«Աֆիշայի» հերթական խնջույքի գլխավոր բեմում հանդես կգա Little Boots-ը: Այս մասին ասվում է ամսագրի կայքում:
Little Boots-ը բրիտանացի երգչուհի Վիկտորիա Հասքեթի կեղծանունն է: 2009 թ. երգչուհին այդ անվան տակ թողարկել է իր առաջին Hands ալբոմը:
Այժմ Little Boots-ը պատրաստվում է իր երկրորդ ձայնասկավառակի թողարկմանը: «Աֆիշայի» խնջույքին երգչուհին ելույթ կունենա լիարժեք համերգային կազմով:
Նախկինում արդեն հայտնի էր, որ խնջույքի գլխավոր բեմում այս տարի հանդես կգան Bjork-ը և Franz Ferdinand-ը: Այս պահին հայտնի է, որ երկրորդ բեմում ելույթ կունենա Fuck Buttons-ը:
Խնջույքը կկայանա հուլիսի 21-ին Մոսկվայում: Միջոցառման տոմսերն արդեն վաճառվում են՝ 1500 ռուբլի արժողությամբ:









































