Արևմտյան դիվանագետները հինգշաբթի օրն ասել են, որ ՄԱԿ-ը պատրաստվում է խումբ ուղարկել Դամասկոս՝ այնտեղ խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար: Խումբն իր հերթին պետք է նպաստի Սիրիայում բռնությունների դադարեցմանը:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ դեսպանները, ովքեր չեն հրապարակել իրենց անունները, հայտնել են, որ Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացնելու աշխատանքները սկսվել էին վաղուց, բայց առայժմ պարզ չէ, թե այդ առաքելությունը կիրականացվի, թե ոչ:
Դիվանագետներից մեկն ասել է. «Մենք շատ հեռու ենք խաղաղությունից»:
Սիրիա խաղաղապահներ ուղարկելու օրվա մասին հստակ տեղեկություններ չկան:








































