Միջազգային միջնորդ «վեցնյակի» նոր բանակցություններն Իրանի ներկայացուցիչների հետ սպասվում են ապրիլի կեսերին։ Այս մասին Интерфакс-ին հաղորդել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Մեկնաբանելով իրանական կողմի հաղորդագրություններն այն մասին, որ հանդիպումը նախատեսվում է ապրիլի 13-ին, Ս. Ռյաբկովը նշել է. «Դեռ վերջնական պայմանավորվածություններ չկան, բայց այդ ամսաթվին մոտ կլինի հանդիպումը: Օրը դեռ հստակ որոշված չէ, բայց՝ ապրիլի կեսերին»:
Ռուս դիվանագետը չի հաստատել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ երկարատև ընդմիջումից հետո Իրանի հետ «վեցնյակի» բանակցությունների առաջին փուլը կարող է տեղի ունենալ Ժնևում կամ Բրյուսելում:
«Ես պատրաստ չեմ դա հաստատել: Ես նույնիսկ վստահ եմ, որ բանակցություններն այդ տեղերում չեն լինի»,- ասել է Ռյաբկովը:
Իրանական միջուկային խնդրի կարգավորման «վեցնյակի» մեջ են մտնում Ռուսաստանը, ԱՄՆ–ը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Գերմանիան:








































