Ալիսիա Սիլվերսթոունը կոտրել է երեխաներին խնամքով կերակրելու վերաբերյալ բոլոր «կարծատիպերը»: Եվ դա ամենևին զարմանալի չէ, քանի որ բոլոր աստղային մայրիկները տարօրինակություններ ունեն:
Նրա անձնական վեբ-կայքում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է 35-ամյա հանրահայտ դերասանուհին գդալով կերակուրը ծամում, այնուհետև հրամցնում 11-ամսական որդուն` Բեըր Բլյուին: Պարզվում է` Սիլվերսթոունին պաշտպանողներ էլ կան: Նրա կայքում այդ արարքի մասին մեկնաբանություն անողները երկու խմբի են բաժանվել: Նրանցից մեկը Սիլվերսթոունին անվանել է խիզախ, քանի որ նա քայլերն իրագործում է սրտի ուզածի պես:
Տեսանյութը նկարահանվել և տեղադրվել է համացանցում դերասանուհու կամքով: Նա այդ կերպ ցանկացել է երկրպագուներին պատմել իր ընտանեկան կյանքի մասին: Երեխային մոր բերանից կերակրելը կարող է վնասել նրա առողջությունը, քանի որ ծամված սնունդը բացիլներ է պարունակում: Սիլվերսթոունն անձամբ դրանում ոչ մի տարօրինակ բան չի տեսնում:







































