РИА Новости-ի տեղեկացմամբ՝ Բրազիլիայի ազգային վեհաժողովի պատգամավական պալատն օրենք է ընդունել 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վերաբերյալ:
Փաստաթուղթը ներառում է աշխարհի առաջնության կազմակերպման հիմնական կարգը և կանոնները` մրցաշարի հովանավորների համար ֆինանսական երաշխիքների և տոմսերի վաճառքի հարցերով:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերն ըստ արժեքի կտարաբաժանվեն 4 խմբի` ժողովրդականից, որը կարժենա 50 ԱՄՆ դոլար, մինչև լյուքս` 900 ԱՄՆ դոլար արժողությամբ: Թոշակառուներն, ուսանողներն ու չքավորները կարող են ներկա գտնվել մարզադաշտում և երկրպագել նախընտրած թիմին` գնելով ընդամենը 25 ԱՄՆ դոլար արժեցող տոմսերը:
Պատգամավորները բացառել են ոգելից խմիչքների վաճառքի իրավունքը թույլատրող կետը: Նշենք, որ դա ՖԻՖԱ-ի հիմանական պահանջներից մեկն է: Նախագծի ընդունումը մի քանի անգամ հետաձգվել է` Բրազիլիայի օրենսդրության և ՖԻՖԱ-ի պահանջների հակասությունների պատճառով: Լարվածությունը մեղմելու նպատակով միջամտել է երկրի նախագահ Դիլմա Ռուսսեֆֆը, ով ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատտերին անձամբ երաշխավորել է, որ Բրազիլիան կկատարի Մունդիալի կազմակերպման բոլոր պարտավորությունները:








































