Էմի Ուայնհաուսը Լոնդոնի իր բնակարանում հուլիսի 23-ին մահանալուց առաջ կտակ չէր գրել, բայց հաղորդվում է, որ 27-ամյա երգչուհին մոտ 5 միլիոն դոլարի հասնող հարստություն է ունեցել:
Associated press-ը հաղորդում է, որ Ուայնհաուսի հարստությունը, որը կազմում է 4.66 միլիոն դոլար, ամբողջությամբ կանցնի նրա ծնողներին: Փաստաթղթերը ցույց են տվել, որ երգչուհու թողած ակտիվները կազմել են 6.7 միլիոն դոլար, որից 4.66-ը կհասնի ծնողներին՝ հարկերի և պարտքերի վճարումից հետո: Երգչուհու նախկին ամուսինը նրա հարստությունից ոչինչ չի ստանա:
Հիշեցնենք, որ Ուայնհաուսը մահացել էր անցած տարի՝ ալկոհոլային թունավորումից։ Դրանից առաջ մի քանի տարի նա պայքարում էր ալկոհոլի և թմրադեղերի հետևանքով առաջացած առողջական խնդիրների դեմ:








































