Մյունխենի «Բավարիա»-ն ցանկանում է ֆուտբոլի ակադեմիա հիմնել ճապոնական Հիրոսիմա քաղաքում:
Ակադեմիան կբացվի հաջորդ ամիս: Հաստատություն կհաճախեն 3-15 տարեկան 320 երեխաներ: Կրթության կիսամյակային արժեքը կկազմի 270-900 եվրո:
Նշենք, որ «Բավարիա»-ն ամենաճանաչված գերմանական ակումբն է Ճապոնիայում: 2001 թվականին Մյունխենի ակումբը Տոկիոյում դարձավ Միջմայրցամաքային գավաթի խաղարկության չեմպիոն, իսկ 2005 թվականին շրջագայություն կազմակերպեց ողջ Ճապոնիայով:







































