Իսպանական մամուլի տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտնվել է եվրոպական մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում:
«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը հետաքրքրվում է կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով: Անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են մարզիկի գործակալի հետ և պատրաստ են 50 մլն եվրո վճարել նրա տրանսֆերի ձեռքբերման համար:
Ընթացիկ մրցաշրջանում Ռադամելը մասնակցել է 25 խաղի՝ 19 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: «Ատլետիկո»-ի կազմում ֆուտբոլիստը հանդես է գալիս ընթացիկ մրցաշրջանի սկզբից:








































