NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:
Առաջին տեղը զբաղեցրեց «Յութա»-ի խաղացող Գորդոն Հեյվորդի` «Բոսթոն»-ի հետ խաղում կատարած հիանալի բլոք-շոթը: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 94:82 հաշվով՝ «Բոսթոն»-ի հաղթանակով: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Քևին Գարնետը, ով վաստակել է 23 միավոր:







































