Opera Software նորվեգական ընկերությունը թողարկել է Opera Mini 7 բրաուզերի կայուն տարբերակը Android պլատֆորմի համար,- հաղորդում է Lenta.ru-ն:
Opera Mini 7-ի էքսպրես-վահանակի վրա կարելի է ավելացնել անսահմանափակ քանակությամբ bookmark: Նախկինում այն կարող էր լինել 9-ից ոչ ավելի:
Մշակողները հայտարարել են, որ Opera Mini 7-ում ավելացված է նաև տվյալների սեղմման ալգորիթմ:
Opera Mini և Opera Mobile բրաուզերները տարածվում են անվճար: Opera Mini 7 կարելի է ներբեռնել Google Play ինտերնետ-խանութից:
Ըստ Opera-ի տվյալների՝ ամսական Opera Mini բրաուզերն օգտագործում է ավելի քան 160 մլն մարդ: