Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Ադրբեջանն իր օդանավակայանները տրամադրել է օտար երկրներին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Թեյմուր Աբդուլաևն այդ տեղեկատվությունը որակել է որպես «անհեթեթություն»:
Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան Foreign Policy-ն գրել էր, թե Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդային բազաները Իրանի միջուկային հաստատությունների վրա ռազմական հարձակում իրականացնելու համար.
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կարծում է, որ Երուսաղեմ-Բաքու հարաբերությունները մեծացնում են Իրանի դեմ Իսրայելի ռազմական հարձակման հավանականությունը: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն ասել են, որ Իսրայելի ռազմական ներկայությունն Ադրբեջանում բարդացնում է ԱՄՆ-ի ջանքերը Իսրայել-Իրան հարաբերությունները բարելավելու հարցում»:







































