Նիգերիայում միջքաղաքային ավտոբուսներից մեկի վթարի պատճառով զոհվել են 18 ուղևորներից 14-ը։ Մնացած 4-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Նիգերիայի ավտոճանապարհների անվտանգության հանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով` ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, որի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել թփուտների մեջ: Զոհերի նման թիվը բացատրվում է վթարից անմիջապես հետո սկսված հրդեհով: Նշվում է, որ ավտոբուսի վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը:











































