Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակիցներին, որոնք Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք կժամանեն ոչ Եվրոպական երկրներից, արգելված կլինի Մեծ Բրիտանիայում եղած ժամանակ ամուսնանալ:
Բրիտանական համապատասխան մարմինները մարզիկներին, նրանց մարզիչներին և հավաքականի սպորտային ներկայացուցիչներին կտրամադրեն 6–ամսյա հատուկ վիզաներ, որոնցով կարգելվի ամուսնություններն այդ ժամանակահատվածում:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը չի ցանկանում, որպեսզի Օլիմպիադան արտասահմանցիների և ահաբեկիչների համար դառնա ապօրինի ճանապարհ` երկրում բնակվելու իրավունք ստանալու համար:
Վիզաների ստանալու համար մարզիկները և հավաքականների ներկայացուցիչները պետք է ներկայացնեն գրավոր հավաստագիր, որով նրանք պարտավորվում են այդ երկրում մնալ ոչ ավել, քան 6 ամիս, չընդունվել աշխատանքի, և որ նրանք ունեն բավարար միջոցներ Մեծ Բրիտանիայում 6 ամիս ապրելու համար:
Լոնդոն ժամանելիս բոլոր մասնակիցները կհանձնեն իրենց մատնահետքերը, ինչպես նաև օդանավակայանում կսկանավորվի նրանցից յուրաքանչյուրի դեմքը: Այդ բոլորը կվերաբերի նաև ԱՄՆ-ից ժամանած մարզիկներին, չնայած այն փաստին, որ ԱՄՆ-ի բնակիչներն առանց վիզայի են մուտք գործում Մեծ Բրիտանիա:








































