Բրիտանացի և ամերիկացի հետազոտողները հայտարարել են, որ իրենց հաջողվել է բացահայտել գրիպի վիրուսի նկատմամբ մարդկանց զգայունությունը բնորոշող գենը: IFITM3 գենով են պայմանավորված վիրուսի նկատմամբ մարդկանց տարբեր ռեակցիաները: Գենետիկական ուսումնասիրությունները կօգնեն բացահայտել մարդկանց մոտ գրիպի բազմաբնույթ դրսևորումների պատճառները: Ոմանք գրիպը շատ թեթև են տանում, ոմանք` ծանր, իսկ ոմանց համար վիրուսը ճակատագրական հետևանքներ է ունենում:
2009-10 թվականներին H1N1 խոզի գրիպի համաճարակի ժամանակ այդ վիրուսով վարակված բազմաթիվ մարդիկ կարողացան հաղթահարել հիվանդությունը, սակայն ամուր կազմվածք ունեցող շատ երիտասարդներ մահացան:
Գենի բացահայտման և ուսումնասիրման արդյունքում առաջիկայում բժշկությունը պատվաստում կառաջարկի գրիպի վիրուսի նկատմամբ զգայուն մարդկանց:







































