Համագործակցության գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ խաղում Երևանի «Միկա»-ն 2։1 հաշվով առավելության հասավ Ուզբեկստանի չեմպիոն «Բունյոդկոր»-ի նկատմամբ և, B խմբում գրավելով 2-րդ հորիզոնականը, դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Բաքվի «Ինտեր»-ի հետ: Ադրբեջանական ակումբը A խմբում տոնել է 3 հաղթանակ և գրավել առաջին տեղը։ «Միկա»-«Ինտեր» քառորդ եզրափակիչ հանդիպումը կկայանա վաղը, Երևանի ժամանակով 15։00-ին։