Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովից կպահանջի ուսումնասիրել «Պաղեստին պետության»՝ ՄԱԿ-ին անդամակցելու կրկնակի դիմումի հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Պաղեստինի ազատագրության կազմակերպության կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Յասիր Աբեդ Ռաբոն:
«Մենք հասկանում ենք, որ գագաթնաժողովի համար առաջնային է սիրիական հարցի քննարկումը և այդ արաբական երկրում տիրող բարդ իրավիճակը, սակայն չի կարելի մի կողմ թողնել Պաղեստինի հարցը՝ խաղաղության գործընթացի տապալման և Իսրայելի կողմից մեր տարածքներում վերաբնակեցման գործողությունները չդադարեցնելու ֆոնին», Աբեդ Ռաբոյի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:







































