Goal.com-ի փոխանցմամբ` Արաբական Միացյան Էմիրությունների շեյխ Խալիֆա իբն Զայիդ ալ-Նախայանը Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար ազգային Օլիմպիական հավաքականի ֆուտբոլիստներին պարգևատրել է 100.000-ական եվրոյով:
Արաբական Միացյալ Էմիրությունների Օլիմպիական հավաքականը, վերջերս հաղթելով Ուզբեկիստանի Օլիմպիական թիմին 3:2 հաշվով, պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց: 1990 թվականի աշխարհի խաղերին մասնակցելուց հետո սա ամենամեծ հաջողությունն է արաբական այդ երկրի պատմության ընթացքում:
Հիշեցնենք, որ 30-րդ ամառային Օլիմպիական խաղերն անցկացվելու են 2012 թվականի հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը` Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Ֆուտբոլի մրցաշարը տեղի կունենա հուլիսի 25-ից օգոստոսի 11-ը:
Օրեր առաջ Լոնդոնի արվարձան Քովենթրիում ցուցադրվեց Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի պաշտոնական գնդակը:



































